«Դեպի Եվրատեսիլ». Թամար Կապրելյանը՝ առցանց քվեարկության առաջատար

18:32   19 հունվարի, 2018

Հրապարակվել են «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի բոլոր 20 մասանկցիների երգերը, եւ հանդիսատեսը մինչ նախագծի մեկնակրը կարող է վայելել այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող հավանական երգը:

«Դեպի Եվրատեսիլը» մեկնարկում է փետրվարին, սակայն մինչ այդ առցանց տիրույթում քվեարկություն է սկսվել օգտատերերի շրջանում:

Այսպես, եվրատեսիլյան ամենահայտնի կայքերից մեկը՝ WiwiBloggs-ը, նույնպես առցանց քվեարկություն է սկսել, որի արդյունքներով առաջատար է Թամար Կապրելյանը, երկրորդ տեղում Ռոբերտ Քոլոյանն է, երրորդում՝ Սեւակ Խանաղյանը:

Եվարտեսիլյան եւս մեկ հեղինակավոր կայքում՝ Eurovisionworld.com- ում, առցանց քվեարկության նախնական արդյունքներով Թամարը եւ Սեւակը կիսում են առաջին հորիզոնականը, իսկ երկրորդում Ռոբերտ Քոլոյանն է:



© NEWS.am STYLE