Քեյթլին Ջեները չի ուրախացել Քայլիի հղիության լուրը լսելիս

00:19   20 հունվարի, 2018

Քայլի Ջեների հղիության մասին լուրն ընտանիքի բոլոր անդամներին չէ որ ուրախացրել է: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա հորը՝ Քեյթլին Ջեներին, իր աղջկա ընտրյալը դուր չի գալիս:

«Երբ նա իմացել է, որ իր աղջիկը շուտով մայր է դառնալու, այդքան էլ ուրախ չի եղել»,- հայտնել է ինսայդերը և հավելել, որ Քայլիի ընկերը՝ Թրևիս Սքոթը, Քեյթլիին վստահություն չի ներշնչում:

Հոր կարծիքով՝ Քայլին դեռ փոքր է մայրանալու համար:

Քայլի Ջեների հղիության լուրը հայտնի է դարձել 2017-ի աշնանը: Ի դեպ, ի տարբերություն իր քրոջը՝ Քլոեին, ով նույնպես շուտով մայրանալու է, Քայլին պաշտոնապես իր հղիության մասին լուրը չի հաստատել:

Նրանց մյուս քրոջ՝  Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երրորդ երեխան հունվարի 15-ին է լույս աշխարհ եկել: Աստղային զույգը դուստր է ունեցել:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE