Արամեն եւ Մարգարիտա Պոզոյանը ելույթ կունենան Իոսիֆ Կոբզոնի բարեգործական համերգին

19:33   19 հունվարի, 2018

Արամեն եւ Մարգարիտա Պոզոյանը Մոսկվայում կմասնակցեն Իոսիֆ Կոբզոնի բարեգործական համերգին: Instagram-ի իր էջում Արամեն հրապարակել է համերգի մասին տեղեկացնող հոլովակ:

«Մենք միասին ենք» խորագիրը կրող բարեգործական համերգը կկայանա փետրվարի 2-ին՝ Կրեմլում:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի բարեգործական համերգին կմասնակցեն նաեւ Լյուբով Ուսպենսկայան, Սոսո Պավիաշվիլին, Վալերիան, Դիանա Գուրցկայան, Աննա Սեմենովիչը, Ալեքսանդր Բույնովը, Զառան, Վարվառան եւ ռուսական էստրադայի այլ հայտնի արտիստներ:

A post shared by arameofficial (@arameofficial) on



© NEWS.am STYLE