Մեգան Մարքլն ընտրել է հարսանեկան զգեստը

11:10   20 հունվարի, 2018

Մեգան Մարքլը ընտրել է իր հարսանեկան զգեստը, հայտնում է Enews-ը։ Հայտնի է, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին պատրաստվում են հարսանիքի։  

Նաեւ հայտնի է, որ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը ամուսնանալու են մայիսի 19-ին` Վինձորի ամրոցի Սուրբ Գեւորգի եկեղեցում։ 

«Մեգանն ու Հարին հարսանիքի կազմակերպչական հարցերում ավելի շատ իրենց սեփական ճաշակով են առաջնորդվում, քան թագավորական ավանդույթներով։ Մեգանը զգեստի ընտրության համար բրիտանացի դիզայներներին չի դիմել, այլ զգեստը պատվիրել է իսրայելական  Inbal Dror նորաձեւության տանը», - հայտնել էին մոտ կանգնած աղբյուրները։

Արքայազն Հարիի հարսնացուն հարսանեկան անսամբլի ընտրության հարցում հետեւել է իր ընկերուհի ոճաբան Ջեսիկա Մալրունիի խորհուրդներին։  

«Մեգանն ու Ջեսիկան միասին էին, երբ Մեգանը զգեստն առաջին անգամ պետք է փորձեր, ու նրանք հնարավորություն ունեին ընտրել մի քանի տարբերակների միջեւ։ Մեգանն ասել է, թե ինչն է իրեն դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ։ Նա խնդրել է օգտագործել իր սիրելի տարրերը՝ ասեղնագործած տարրեր ու լայն թեւքեր»,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը ու հավելել, որ դիզայների անունը հայտնի է միայն նեղ շրջանակի՝ հինգ մարդու։   

Թագավորական սյունակագիր Օմիդ Սկոբին Good Morning America-ին տված հարցազրույցում ասել է, որ Մեգանի հարսանեկան զգեստը լինելու է «հասարակ, ոճային ու շատ նրբագեղ»:

«Քննարկել են մի շարք տարբերակներ ու արդյունքում ընտրել լավագույնը,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը։

Ինչ վերաբերում է հարսանիքի հյուրերին՝ ապա նրանցից են լինելու Պրիյանկա Չոփրան, Բարաք ու Միշել Օբամաները, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ կնոջ հետ, Սերենա Ուիլյամսը ու այլք։ Արքայազն Հարին ցանկություն է հայտնել Էդ Շիրանին հրավիրել հարսանեկան երեկույթին ելույթ ունենալու համար։



© NEWS.am STYLE