Բրյուս Ուիլիսը 17 մլն դոլարով վաճառում է իր նյույորքյան բնակարանը

12:04   20 հունվարի, 2018

Բրյուս Ուիլիսն իր նյույորքյան բնակարանը վաճառում է 17 մլն դոլարով, գրում է Hello-ն։ Պարզ է, որ այս նորությունը լսելով մենք միանգամից չենք ստուգի մեր դրամապանակի պարունակությունը, որպեսզի տեսնենք՝ գուցե այնտեղ ավելորդ 17 մլն դոլար կա, բայցեւայնպես, հետաքրքիր է պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում 62-ամյա Բրյուս Ուիլիսի ու 39-ամյա Էմմա Հեմինգի բնակարանը։   

 

Եվ այսպես, բնակարանում, որը գտնվում է Մանհեթենում, կա վեց ննջարան, չորս լոգարան, մեծ հյուրասենյակ, գրադարան ու հարմարավետ խոհանոց։ Բնակարանն ընդարձակ դուպլեքս է։  

Դերասանն այս բնակարանը գնել էր երկու տարի առաջ՝ Milwaukee Bucks բասկետբոլային ակումբի սեփականատեր Ուեսլի Էդենսից։ Այն ժամանակ Բրյուսը դրա համար 16 մլն դոլար էր վճարել։  

Շենքը, որտեղ գտնվում է բնակարանը, 1923-ին է կառուցվել։

Նշենք, որ Բրյուսն այս բնակարանից բացի, եւս մեկ սեփական տուն ունի Նյու Յորքում, մեկ բնակարան էլ Trump place երկնաքերում ու քաղաքամերձ առանձնատուն՝ Այդահո նահանգում։ 

 



© NEWS.am STYLE