Ջեյմի Ֆոքսը պարծեցել է 200 հազար դոլարանոց շքեղ ամենագնացով

17:16   20 հունվարի, 2018

Ջեյմի Ֆոքսը պարծեցել է 200 հազար դոլարանոց շքեղ ամենագնացով։ Հանրահայտ դերասանին պապարացիները տեսել են Լոս Անջելեսում, երբ նա մտնում էր Hollywood club գիշերային ակումբ։

Լրագրողները փորձել են պարզել՝ արդյոք Ջեյմին գնել է այդ մեքենան, թե պարզապես դարձել է Rezvani ապրանքանիշի դեմքը, սակայն դերասանը չի պատասխանել հարցերին։

Միաժամանակ մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ֆոքսը մեքենան գնել է 200 հազար դոլարով ու վերջին շաբաթվա ընթացքում անընդհատ այդ մեքենայով է ներկայանում հոլիվուդյան ակումբներում կազմակերպված երեկույթներին։

Հիշեցնենք, որ մամուլում համառ լուրեր են պտտվում այն մասին, որ Ջեյմին ու Թոմ Կրուզի նախկին կինը՝ Քեթի Հոլմսը, որոնք արդեն չորս տարի հանդիպում են, մտադիր են այս տարի օրինականացնել իրենց հարաբերությունները։

\

Աստղերը հազվադեպ են միասին հայտնվում հանրությանը, նույնիսկ պապարացիներին երկար ժամանակ չէր հաջողվում «բռնացնել» նրանց։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, Splash



© NEWS.am STYLE