Ինչին դիպչում է՝ «ոսկու» է վերածվում․ Թրամփի շնորհիվ McDonald’s-ի, KFC-ի եւ Twitter-ի բաժնետոմսերը թանկացել են

15:03   20 հունվարի, 2018

Աշխարհում կան այնպիսի մարդիկ, որոնք ինչին դիպչում են՝ «ոսկու» է վերածվում։ Օրինակ՝ Քիմ Քարդաշյանը․ հայուհու բոլոր նախաձեռնությունները նրան հսկայական եկամուտ են բերում։ Հարվի Վայնշթեյնը, որին հիմա սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրում, նկարահանում էր ֆիլմեր, որոնք պարտադիր «Օսկար» էին ստանում ու վարձույթի առաջատարներ։

Բայց կան ավելի տպավորիչ օրինակներ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ TMZ-ի փոխանցմամբ, երեք ընկեություններ պարզապես պաշտում են Թրամփին, քանի որ նրա շնորհիվ իրենց բաժնետոմսերի գները մի քանի անգամ աճել են։

Թրամփը շատ է սիրում McDonald’s, KFC արագ սննդի ցանցերը եւ Twitter սոցկայքը, ու 2017-ի հունվարի 20-ից այդ ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ թանկացել են ՝ McDonald’s՝ 44 տոկոսով, KFC ՝ 29 տոկոսով, Twitter՝ 42 տոկոսով։



© NEWS.am STYLE