Ինչպես աղջիկն ամուսնության առաջարկություն արեց սիրելիին, եւ ինչու տղամարդը մերժեց նրան (ֆոտո/վիդեո)

15:36   20 հունվարի, 2018

Նիգերիայի մոլերից մեկի հաճախորդները վերջերս անսովոր եւ, միեւնույն ժամանակ, հուզիչ մի տեսարանի ականատես են դարձել: Մարդիկ սովորականի պես գնումներ էին կատարում, երբ հանկարծ մի աղջկա տարօրինակ պահվածքը շեղեց բոլորի ուշադրությունը: Բանն այն է, որ աղջիկը հանկարծակի ծնկի իջավ՝ ձեռքում պահելով զարդատուփ: Նա, ասես, ամուսնության առաջարկություն էր անում ինչ-որ մեկին, բայց սկզբում ոչ ոք չհասկացավ, թե կոնկրետ ում, քանի որ նրա սիրելին բոլորի պես մի անկյունում նրան էր նայում:

Ավելի ուշ տղամարդը մոտեցավ աղջկան, բարձրացրեց նրան, ինչ-որ բան շշնջաց ականջին եւ հեռացավ: Թե ինչ ասաց նա, այդ պահին որեւ մեկը չհասկացավ, բայց մի բան պարզ էր՝ նա մերժել էր աղջկան:

Ավելի ուշ հաճախորդներից մեկը, որը տեսագրել էր այդ ամբողջը, տեսանյութը տեղադրեց սոցիալական ցանցերից մեկում, որտեղ այն տեսավ նաեւ աղջկա ծանոթներից մեկը: Նա մեկնաբանությունում տեղեկացրեց, որ ճանաչում է հոլովակի աղջկան, եւ որ տղամարդը նրան մերժել էր՝ ասելով, որ արդեն ամուսնացած է:

Օգտատերերի շրջանում աղջկա այս քայլը հակասական մեկնաբանությունների է արժանացել. ոմանք քաջալերել են նրան, ոմանք էլ գրել, որ անկախ այն փաստից, որ 21-րդ դարն է, ամուսնության առաջարկությունն, ամեն դեպքում, տղամարդկանց գործն է, իսկ աղջկա քայլը հիմարություն են անվանել:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE