ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   22 հունվարի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ամբողջ օրը դուք կերազեք ընտանիքի հետ խաղաղ երեկո անցկացնելու մասին, սակայն, ցավոք, ձեր երազանքը չի կատարվի: 

ՑԼԵՐ

Այսօր դուք հակված կլինեք ձեր ապագան, ինչպես նաեւ սիրելիի հետ հարաբերությունների հետագա ընթացքը կանխագուշակելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք ձեզ ավելի թույլ կզգաք, քան իրականում եք: Դուք համոզված կլինեք, որ ի զորու չեք որեւէ բան անել, իսկ իրականում պարզապես ցանկություն չեք ունենա: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ստիպված չի լինի ձեզ երկար համոզել համարձակ քայլերի դիմելու համար, քանի որ դուք մեծ ուրախությամբ ռիսկի կդիմեք, որպեսզի ձեր հարաբերությունները դարձնեք ավելի վառ եւ հետաքրքիր:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք սիրում եք եւ սիրված եք: Ձեր սիրելին հանուն ձեզ պատրաստ է ամեն ինչի: Ձեզ մնում է ինքներդ ձեզ հարց տաք, թե ինչի կարիք ունեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիի կողքին ձեզ մոտ գլուխ կբարձրացնի թերարժեքության բարդույթը: Նա այնքան խելացի է, գեղեցիկ, իսկ դուք չեք հասկանում նրա գործողությունների տրամաբանությունը...

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ չչարաշահել ալկոհոլի օգտագործումը, հատկապես՝ սիրելիի ներկայությամբ, որպեսզի խուսափեք անհարմար իրավիճակներից:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելին զվարճալի կենդանու է նման, օրինակ՝ նապաստակի, փղի, ռնգեղջուրի եւ այլն: Աստղերն առաջարկում են սիրելիի համար այդ կենդանու պատկերով որեւէ իր գնել, որպեսզի այն դառնա նրա թալիսմանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կհասկանք, թե որքան շատ բան է տվել ձեզ սիրելիի հետ շփումը: Եթե նա չլիներ, ապա դուք չէիք լինի այնպիսին, ինչպիսին հիմա եք: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին հոգ կտանի ձեր մասին այնպես, որ դուք ձեզ հախճապակե ծաղկամանի պես կզգաք... Ձեզ մնում է միայն վայելել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Կարեւոր խնդիրենրի լուծման որոշումները մի բարդեք ուրիշների վրա: Այսօր դուք ավելի լավ գիտեք, թե ինչ անել եւ երբ:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք շատ բան կցանկանայիք փոխել ձեր անձնական կյանքում, եթե չվախենայիք փոփոխություններից եւ կորուստներից...



© NEWS.am STYLE