ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   27 հունվարի, 2018

ԽՈՅԵՐ

Եթե դուք ցանկանում եք շրջապատին եւ ինքներդ ձեզ ցույց տալ ձեր ինքնուրույնությունը, ապա ավելի լավ է  սիրելիին որոշ հարցերում ասել «ոչ»:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիի համար դժվար կլինի պատկերացնել, թե ինչ կանի նա առանց ձեզ արտակարգ իրավիճակների ժամանակ: Փորձեք նրան իր անձի հանդեպ վստահություն ներշնչել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր կհասկանաք, որ որոշ կատակներ, որոնցով փոխանակվում եք սիրելիի հետ, ոչ միայն ծիծաղելի չեն, այլեւ վիրավորական:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ամեն ինչ չէ, որ կանցնի ըստ ձեր ծրագրածի, սակայն եթե այդ պատճառով սկսեք նյարդայնանալ, ոչ մի լավ բան դրանից չի ստացվի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Այսօր դուք երկար կքննարկեք, թե ով է մեղավոր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ ծագած խնդիրների համար: Ոչ դուք ձեզ կմեղադրեք, ոչ էլ՝ ձեր կեսը: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին բավականին անտրամադիր կլինի, եւ դուք դժվարությամբ կկարողանաք նրան համոզել գնալ որեւէ միջոցառման կամ զբոսնելու: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աշխատեք չշտապել, խաղաղ լողալ հոսանքի ուղղությամբ եւ վայելել կյանքի այն գույները, որոնք ձեզ տալիս ձեր սիրելին:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր կյանքի որոշ իրադարձություններ կզարգանան ամենաանհարմար պահին: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին օգնության եւ սատարման կարիք կունենա: Եղեք նրա կողքին:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չպետք է շատ վստահ լինի իր ուժերում, քանի որ դրանք անսպառ չեն: Արտակարգ դեպքերի ժամանակ նա պետք է էներգիա ստանա ձեզանից...

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կդժվարանա իսկապես երջանիկ դարձնել ձեզ, սակայն նա դրա համար առավելագույն ճիգեր կգործադրի:

 ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ակտիվորեն կխանգարի ձեզ հասնել ձեր նպատակին, ընդ որում՝ ոչ միտումնավոր: 



© NEWS.am STYLE