Զուգարանների բացակայությունը, վատ ճանապարհները եւ անգլերենը. Հայաստանի զբոսաշրջության խնդիրները՝ մեր քաղաքացիների կարծիքով (տեսանյութ)

12:04   21 հունվարի, 2018

Նախորդ շաբաթ NEWS.am STYLE-ը որոշեց խոսել մայրաքաղաքի հյուրերի հետ, այսինքն զբոսաշրջիկների, այն մասին, թե ինչն է նրանց Հայաստանում դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ: Իրանի, Ֆիլիպինների, Հնդկաստանի եւ Ռուսաստանի զբոսաշրջիկները ուրախանում էին հրաշալի եղանակի համար, դժգոհ էին, որ քիչ մարդիկ գիտեն անգլերեն, եւ որ պիցցայի չափը պետք է ավելի մեծ լինի)):

Հարցումը Facebook սոցիալական ցանցում բուռն արձագանք ունեցավ: Մեր էջում, ինչպես նաեւ NEWS.am-ի էջում, բազմաթիվ տարբեր բնույթի մեկնաբանություններ հայտնվեցին. ոմանք խորհուրդ էին տալիս զբոսաշրջիկներին հայերեն սովորել, մյուսները պաշտպանում էին մեր հյուրերի կարծիքները:

Մենք էլ որոշեցինք նորից շրջել քաղաքով եւ այս անգամ խոսել մեր համաքաղաքացիների հետ՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ նրանց կարծիքն իմանալու համար:



© NEWS.am STYLE