Մհերը կնոջ հետ լուսանկար է հրապարակել Եգիպտոսից

13:24   21 հունվարի, 2018

2017 թվականի հունիսին ամուսնացած Մհերը կնոջ հետ մեկնել է Եգիպտոս: Զույգը դեռ հարսանիքից հետո պետք է մեկներ մեղրամսի, բայց, երգչի խոսքով, իր զբաղվածության պատճառում հանգիստն անընդհատ հետաձգվում էր:

Եվ, ահա. Մհերն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Շարմ Էլ Շեյխում.

«Սիրում եմ քեզ, փոքրիկս»,- լուսանկարը մակագրել է նա:

Հիշեցնենք, որ Մհերն այս տարի մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Նրա ներկայացրած երգը, սակայն, սկանդալի պատճառ է դարձել: Համացանցի օգտատերերը նկատել են, որ այն չափից շատ նման է աշխարհահռչակ Queen խմբի Who Wants To Live Forever երգին (հատկապես՝ կրկներգը): 

Ի դեպ, Մհերի երգի անունը Forever է: Եվ նմանություն կա ոչ միայն մեղեդիների միջեւ, այլեւ երգի բառերի:



© NEWS.am STYLE