Եվա Ռիվասը բռնցքամարտ է պարապում (տեսանյութ)

10:31   21 հունվարի, 2018

Եվա Ռիվասը սկսել է զբաղվել սպորտով եւ այն էլ ինչպիսի. երգչուհին բռնցքամարտի դասերի է հաճախում:

Instagram-ի իր էջում նա տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով լուրը, սակայն չի մանրամասնել, թե ինչու է որոշել մարզվել:

Հիշեցնենք, որ Եվա Ռիվասն ավելի վաղ սկանդալային գրառում էր արել՝ նշելով.

«2,5 տարի առաջ ես ինչ-որ բան մտածեցի իմ աշխատանքի հետ կապված, որի մասին ես երազում եմ 24 ժամ, արդեն՝ 2,5 տարի։ Դա մի բան է, որը պահանջում է ունենալ Ռուսաստանում ամենամեծ կապերն ու շատ գումար։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը ես չունեմ։ Ես շատ ազդեցիկ ծանոթներ ունեմ, բայց չեմ սիրում նման կերպ հարցեր լուծել. դա միշտ կամ ֆիասկո է ենթադրում, կամ՝ դավաճանություն։ Հենց անկարողությունը՝ պառկել անհրաժեշտ անկողնում, ինձ զրկել է շատ բանից իմ կյանքում՝ այդ թվում եւ երգարվեստում արագ հաջողության հասնելուց։ Ինչ ափսոս, որ մայրս դրան ինձ չի սովորեցրել»։



© NEWS.am STYLE