Shine&Food. Փիփերթով ապուր. տեսքը համի գրավական չէ

11:04   21 հունվարի, 2018

Երեւի շատերն են ինձ պես ուտելիքի տեսքին առաջնային նշանակություն տալիս, չէ՞ որ ոչ այնքան գրավիչ ուտեստները հազիվ թե ախորժակ գրգռեն: Բայց միշտ չէ, որ տեսքը համի գրավականն է:

Վառ օրինակն իմ այսօրվա ընտրած պատրաստած փիփերթով եւ նռան հյութով պատրաստած ապուրն է: Ի դեպ՝ ոմանք պնդում են, որ այն արցախյան ուտեստ է, ոմանք էլ համոզված են, որ շամշադինյան: Ամեն դեպքում, կարելի է միայն շնորհակալ լինել այս համեղ եւ առողջարար ապուրի բաղադրատոմսի հեղինակից:

Համտեսելով այս ապուրը՝ հասկացա, որ իմ նախատրամադրվածությունն արդարացի չէր: Այս ապուրը հազարավոր գրավիչ ու գունեղ ապուրներից ավելի համեղ էր:

Չմոռանաք ուղարկել ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյբուքյան էջին` Shine&Food եւ գուցե հաջորդ հաղորդման ընթացքում ես պատրաստեմ հենց ձեր բաղադրատոմսով:



© NEWS.am STYLE