Լիի բլոգը. Հասարակական զուգարանի որոնումներ Երեւանում

19:06   21 հունվարի, 2018

Մեր թանկագին հանդիսատեսներ եւ ընթերցողներ, արարիչներ եւ ընթերցողներ: Այսօր տեքստը սակավ կլինի, իսկ դա նշանակում է, որ շատ կլինեն տեսանյութերը: Ես, ինչպես հիշում եք, իսկ գուցե եւ չեք հիշում Լիանային, ինձ համար բացահայտում եմ իմ հայրենիքը, որտեղ բոլորովին վերջերս եղա, եւ ամեն ինչին նայում եմ զբոսաշրջիկի աչքերով: Շարունակում եմ իմ բլոգը վարել, ում հետաքրքրում է՝ կարող է կարդալ եւ դիտել, իսկ ում չի հետաքրքրում՝ նույնպես կարող է կարդալ եւ դիտել:

Այս անգամ իմ արկածները վերաբերում են հասարակական տրանսպորտին եւ հասարակական զուգարանին:

Օրս սկսվեց Սարյանի պուրակում, որտեղ ծանոթացա հայկական կերպարվեստին՝ նռներով, Արարատով եւ, անկասկած, սիրով առլեցուն:

Դրանից հետո կանգառ ուղղվեցի: Կողքիս վահանակ էր տեղադրված, որտեղ նշված էր տրանսպորտի համարը եւ ժամանելու ժամը:

Ցանկալի կլիներ երթուղին նաեւ տեսնել գոնե անգլերենով: Տրանսպորտային միջոցի վրա ուղղությունը հիմնականում հայերեն է նշվում, ինչը հյուրերի համար կարող է դժվարություններ առաջացնել:

Զբոսնելիս նաեւ արտասահմանցիների հետ ծանոթացա, որոնք ինձ հարցնում էին՝ որտեղ է գտնվում զուգարանը, որի պատասխանը ես էլ չգիտեի:

Ուշադրություն: Երեւանում հասարակական զուգարան է կորել:

Գտնողը կպարգեւատրվի:



© NEWS.am STYLE