Producers Guild Awards-2018. Եվա Լոնգորիան, Մարգո Ռոբբին եւ այլ աստղեր՝ կարմիր գորգին եւ մրցանակի դափնեկիրները

16:02   21 հունվարի, 2018

Բեւերլի Հիլզում տեղի է ունեցել ԱՄՆ Պրոդյուսերների գիլդիայի մրցանակաբաշխության՝ Producers Guild Awards-2018-ի 29-րդ արարողությունը: Կարմիր գորգին են հայտնվել Եվա Լոնգորիան, Մարգո Ռոբբին, Ռիզ Ուիզերսփունը, Գալ Գադոտը, Քերրի Վաշինգթոնը, Մերի ջի Բլայջը եւ այլ աստղեր:

Գալ Գադոտ

Մերի ջի Բլայջ

Եվա Լոնգորիա

Մարգո Ռոբբին

Ռիզ Ուիզերսփուն

Քերրի Վաշինգթոն

Իսկ հիմնական անվանակարգերի մրցանակակիրներն են դարձել՝

Դերիլ Ֆ. Զանուկի անվան մրցանակը շնորհվել է «Ջրի ձեւը» (The Shape Of Water) ֆիլմի լավագույն պրոդյուսերին

Դեննի Թոմասի անվան մրցանակը՝ «Զարմանալի միսիս Մայզելը» (The MArvelous Mrs. Maisel) կատակերգական հեռուստասերիալի լավագույն պրոդյուսերին

Նորման Ֆելթոնի անվան մրցանակը՝ «Սպասուհու պատմությունը» դրամատիկ հեռուստասերիալի (The Handmaid's Tale) լավագույն պրոդյուսերին

Դեւիդ Լ. Վոլփերի անվան մրցանակը՝ «Սեւ հայելի» (Black Mirror) ժամային հեռուստասերիալի լավագույն պրոդյուսերին

Անիմացիոն ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ «Կոկո» (Coco)

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE