Ո՞վ հիմա մեզ կտա այդ էմոցիաները. Սիրուշո (տեսանյութ)

21:40   21 հունվարի, 2018

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում վիդեո է հրապարակել, որտեղ մի խումբ երեխաներ կատարում են նրա «Շնիկ» երգը:

«Այս երեխաները երգում են «Շնիկ» երգը, ինչը բառացիորեն ինձ ստիպեց տեղիցս վայր ընկնել: «Շնիկ» երգը Կանադայում կայացած իմ առաջին համերգին հնչած առաջին երգն է: Համերգը կազմակերպել էր Արփի Մերասը: Արփի, վերադարձրու ինձ մանկություն…Ո՞վ հիմա մեզ կտա այդ էմոցիաները: Դու միշտ եղել ես հրեշտակ, հիմա դա ուղղակի պաշտոնապես», - սոցցանցի իր էջում գրել է Սիրուշոն:

A post shared by Sirusho (@sirushoofficial) on

Ավելի վաղ երգչուհին տեղեկացրել էր, որ  այս տարվա առաջին եռամսյակում համերգային շրջագայություններով հանդես կգա ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:



© NEWS.am STYLE