Շակիրան կասկածվում է հարկերը չվճարելու մեջ

22:15   21 հունվարի, 2018

Իսպանիայի հարկային ծառայությունը կոլումբիացի երգչուհի Շակիրային կասկածում է հարկերի չվճարման մեջ եւ բողոք է ներկայացրել դատախազություն:

La Razon-ի փոխանցմամբ՝ խոսքը 2011-ից 2014 թվականն ընկած ժամանակահատվածի մասին է, երբ երգչուհին սկսել է ապրել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ: Շակիրան պետք է ինչպես Իսպանիայում, այնպես էլ արտերկրում ստացած եկամուտից հարկեր վճարեր:

 

Իսպանիայում գործող օրենքի համաձայն՝ Շակիրային սպառնում է տուգանք եւ երկու տարվա ազատազրկում:

 

Սակայն երգչուհու մտերիմները վստահ են, որ նա բարեխղճորեն կատարել է բոլոր հարկային պարտավորությունները:



© NEWS.am STYLE