Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը կբնակվեն Բեքհեմների առանձնատան հարեւանությամբ

12:34   22 հունվարի, 2018

Մեգան Մարքլը և արքայազն Հարին թեև դեռ չեն ամուսնացել (նրանց հարսանիքը նախատեսված է մայիսին), սակայն արդեն իրենց նորաստեղծ ընտանիքի համար կացարան են փնտրում, որտեղ կհաստատվեն ամուսնությունից հետո: Այժմ սիրահար զույգն ապրում է Նորֆոլկում՝ Հարիի եղբոր՝ Ուիլյամի ամառանոցում:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ապագա ամուսինները մտադիր են գնել Կոտսուոլդում գտնվող հինավուրց առանձնատներից մեկը, որն, ի դեպ, տեղակայված է Բեքհեմների ընտանիքի առանձնատան մոտակայքում: Հավանաբար այդ որոշմանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ Մեգանը բավականին մտերիմ է Վիկտորիա Բեքհեմի հետ, որը շատ է օգնել Մեգանին Անգլիա տեղափոխվելուց հետո տեղի պայմաններին հարմարվելու հարցում: Ըստ աղբյուրի՝ Հարին ևս ամենևին դեմ չէ նման հաևանությանը:

Հաշվի առնելով, որ առանձնատունը հիմնանորոգման անհրաժեշտություն ունի, հավանաբար Հարիի և Մեգանի տեղափոխությունը կարող է տևական ժամանակով հետաձգվել:

Առայժմ զույգն իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում է մոտակա հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին: Հարսանեկան արարողությունը կկայանա մայիսի 19-ին՝ Վինձորյան պալատում գտնվող Սուրբ Գեորգի եկեղեցում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեգան Մարքլն արդեն ընտրել է իր հարսանեկան զգեստը, որի ընտրության համար նա դիմել է ոչ թե բրիտանացի ոճաբաններին՝ ինչպես որ արքայական ընտանիքի ավանդույթն է պահանջում, այլ զգեստը պատվիրել է իսրայելական  Inbal Dror նորաձևության տանը։ Նա հարսանեկան հագուկապի ընտրության հարցում հետևել է իր ընկերուհու՝ ոճաբան Ջեսիկա Մալրունիի խորհուրդներին։ 

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE