Մայա Պողոսյանի ընտանիքը ցուրտ ձմեռվանից պատսպարվել է արևոտ Աբու Դաբիում

23:11   21 հունվարի, 2018

Դատելով Instagram-ի էջում այսօր հրապարակված լուսանկարից Մայա Պողոսյանն իր ամուսնու և որդու հետ շարունակում է հանգստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Մենք  արդեն հրապարակել ենք նրա լուսանկարները Դուբայ քաղաքից, որոնցում երևում է, որ Մայան ձմեռային ամիսների ցուրտ և կարճ օրերը նախընտրում է անցկացնել ծովափնյա, արևոտ ու տաք երկրում՝ սուպերմարկետներում գնումներ կատարելով, լողափին արևային լոգանք ընդունելով և պարզապես զվարճանալով:

Այս անգամ  նա որդու հետ լուսանկավել է Աբու Դաբիի Յաս կղզում տեղակայված Ferrari World Abu Dhabi թեմատիկ զվարճանքի հսկայական կենտրոնում՝ մարզական կարմիր և մոխրագույն «Ֆերարիի» խորապատկերին: Մեքենան ցուցադրվում է կենտրոնի՝ «Ֆերարի» մեքենաների աշխարհի ամենամեծ թանգարանում:  

Ի դեպ, Ferrari World Abu Dhabi զվարճանքի կենտրոնը մոտ 7 ֆուտբոլային դաշտի մեծություն ունի: Այնտեղ ամենատարբեր ատրակցիոններից ու կարուսելներից բացի նաև խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, կինոթատրոն, թանգարաններ, անգամ մեքենավարման մանկական դպրոց է գործում:  



© NEWS.am STYLE