Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դստեր փոխնակ մորը թանկարժեք նվեր են ընծայել

11:34   22 հունվարի, 2018

Oրերս Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ընտանիքում երկրորդ դուստրն է լույս աշխարհ եկել, որին, ի դեպ, ծնողները Չիկագո են անվանել: Երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ, ում մասին շատ քիչ բան է հայտնի: Ամուսինները խուսափում են այդ կնոջ տվյալները և նրա մասին որևէ մանրամասն հրապարակելուց:

Սակայն արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին հաջողվել է պարզել այն գումարը, որը Քիմը և Քանյեն վճարել են փոխնակ մորը՝ նրա ծառայությունների համար: Պարզվում է՝ Չիկագոն ամուսիններին 115 հազար դոլար է արժեցել:

Հանրահայտ զույգին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ՝ Քիմը և Քանյեն որոշել են նաև թանկարժեք նվերի միջոցով իրենց շնորհակալությունը հայտնել կնոջը, ով ինն ամիս շարունակ կրծքի տակ երեխային կրելուց հետո նրան լույս աշխարհ է բերել և երջանկացրել ծնողներին: Ինչպես հավաստիացնում են աղբյուրները, փոխնակ մորը նրանք ավելի քան 10 հազար դոլար արժողությամբ սուտակե կախազարդ են նվիրել: Սուտակի ընտրությունը պատահական չէ, այն խորհրդանշական իմաստ ունի, քանի որ նորածին դստեր քարն է համարվում՝ ըստ աստղակերպի նշանի:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE