Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը հայտարարել է նշանադրության մասին

00:15   22 հունվարի, 2018

Հայտնի բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը հայտարարել է Չերի Սիբորնի հետ իր նշանադրության մասին:

Էդ Շիրանը Instagram-ի իր էջում ընկերուհու հետ լուսանկար է հրապարակել եւ գրել, որ իրենք երջանիկ են ու սիրում են միմյանց:

26-ամյա բրիտանացի երաժիշտը և 25-ամյա ընկերուհին ծանոթ են դեռևս դպրոցական տարիներից, սակայն նրանց միջեւ սիրավեպ է սկսվել 2015 թվականից:



© NEWS.am STYLE