Մերի Մակարյանը հանդիպել է Մելանի Բիին

10:36   22 հունվարի, 2018

Ամուսնությունից հետո ԱՄՆ տեղափոխված Մերի Մակարյանը Լոս Անջելեսում հանդիպել է Space Girls-ի նախկին մեներգչուհի Մելանի Բիի հետ։ 

Նշենք, որ Մել Բին ներկայում հանդիպում է ամերիկահայ ոճաբան Գարի Մադաթյանի հետ, որը Մերի Մակարյանի հարսանեկան սանրվածքի հեղինակն է։

Մերին իր Instagram-ում Մելանիի եւ Գարիի հետ լուսանկար է հրապարակել եւ գրել՝ «Հիշարժան երեկո»:

Մելանին էլ իր հերթին է նմանատիպ լուսանկար հրապարակել Instagram-ում, որը մակագրել է հետեւյալ կերպ.

«Այնքան շատ ուրախություն, ինչպես միշտ՝ իմ Գարիի հետ։ Եվ, իհարկե, չեմ կարող չնշել, թե որքան լավ տեսք ունի Մերի Մակարյանը»։

Публикация от Mel B (@officialmelb)



© NEWS.am STYLE