Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր ընկերուհիներին

13:27   22 հունվարի, 2018

Դեն Բիլզերյանը որոշ ժամանակ բավական պասիվ էր Instagram-ում, բայց «Պոկերի արքան» աստիճանաբար վերադառնում է սոցցանց ու հրապարակում նոր լուսանկարներ, որոնց կենտրոնական թեմաները հիմնականում աղջիկներն են ու ոգելից խմիչքը։

Ու այս անգամ միլիոնատերն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա իր ընկերուհիների մեջքի հետևում է կանգնած ու ինչ-որ բան է խմում հենց շշից։

«Ես պետք է ավելի շատ օգտակար ժամանակ անցկացնեմ իմ կատվի հետ»,- մակագրել է լուսանկարը Դենը։

Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանը լրջորեն մտադրվել է ստեղծել աշխարհի առաջին կանաբիսի ապրանքանիշը։

«Ես կստեղծեմ աշխարհի առաջին կանաբիսի ապրանքանիշը՝ Green Axis, որը կներկայացնեմ հաջորդ ամիս»,- մակագրել է լուսանկարը «Պոկերի արքան»։

 



© NEWS.am STYLE