Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

13:42   22 հունվարի, 2018

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը։ Նոր երգը, որի երաժշտության հեղինակը հենց Իվետան է, կոչվում է «Սիրահարվել եմ քեզ»։

Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, տեսահոովակի ռեժիսորը՝ Արեն Բայադյանը։

Ավելի վաղ Իվետան, խոսելով իր նոր երգի մասին, հայտնել էր, որ այն կտրուկ տարբերվելու է իր մնացած աշխատանքներից.

«Դժվար է համբերատար լինել, երբ նոր երգը, որը ես եմ հեղինակել, թողարկվելու ճանապարհին է։ Չեմ համբերում, թե երբ եմ ներկայացնելու ձեզ իմ փոքրիկին :) Միակ բանը, որը կարող եմ ասել, այն է, որ նոր երգը տարբերվելու է իմ մյուս բոլոր երգերից»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE