Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան երեխաների ծնվելուց հետո մեկնել են հանգստի

14:33   22 հունվարի, 2018

Աննա Կուրնիկովան եւ էնրիկե Իգլեսիասը ծնողներ են դարձել դեկտեմբերին։ Աստղերը երկվորյակ են ունեցել՝ աղջիկ ու տղա, որոնց անվանել են Նիկոլաս ու Լյուսի։

Օրերս ի ուրախություն իր Instagram-ի բաժանորդների՝ Աննան  լուսանկարվել է երեխաներից մեկի հետ, Էնրիկեն էլ՝ մյուսի հետ։

Իսկ, ահա, երկվորյակի լույս աշխարհ գալուց հետո պապարացիները զույգին «բռնացրել» են հանգստյան օրերին, երբ Աննան ու Էնրիկեն հանգստանում էին իրենց անձնական նավում։

Աննան իր Instagram-ում հրապարակել է փոքրիկ տեսանյութ իր հանգստի մասին։

«Աննան շատ հանգստանալու կամ բժիշկների այցելելու կարիք չի ունեցել։ Նրա հղիությունը շատ նորմալ է անցել։ Նա ոչինչ չէր թաքցնում։ Պարզապես Աննան վարում էր հանգիստ կենսակերպ, դրա համար էլ ոչ ոք չէր կռահում նրա հղիության մասին։ Էնրիկեն անհավանական երջանիկ է, որ հայր է դարձել։ Կարծում եմ, որ Աննան կկարողանա լավ մայր դառնալ։ Հիմա նա ամբողջ ազատ ժամանակը երեխաների հետ է անցկացնում»,- ավելի վաղ իր հարցազրույցում ասել էր երգչի մայրը՝ Իսաբել Փրեյսլերը։

Հիշեցնենք, որ Էնրիկեն Իգլեսիասը ու Աննա Կուրնիկովան միասին են արդեն 15 տարի։

 



© NEWS.am STYLE