Մկոյի հումորային լուսանկարն ու գրառումը

17:48   22 հունվարի, 2018

Մկրտիչ Արզումանյանը (Մկո) վերջերս բավականին ակտիվ է Instagram-ում։ Հումորային դերասանը երբեմն լուրջ գրառումներ է անում, բայց, անշուշտ, նրա էջում գերակշռում են մեծամասամբ հումորային հրապարակումները։

Այս անգամ երգիծաբանը հրապարակել է նոր լուսանկար եւ մակագրել այն հետեւյալ կերպ.

«Դու իմ աչքերին այդպես մի նայիր, նրանք քեզ ոչինչ, ոչինչ չեն ասի»,- հումորային լուսանկարին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն Հայաստանին նվիրված գրառում էր արել։ Հայաստանի գեղեցկությունը հուզել էր նրան։

Հայտնի դերասանն իր Instagram-ում նոր լուսանկար էր հրապարակել, որն ուղեկցել էր հետեւյալ գրառմամբ.

«Հայաստանի գեղեցկությունից մարդու սիրտը լցվում է… »:



© NEWS.am STYLE