«Առանց հումորի այդ մրցույթում հաղթելը դժվար է». Վահրամ Պետրոսյանը՝ «Եվրատեսիլի» մասին

15:31   22 հունվարի, 2018

Շուտով կմեկնարկի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանը, որին այս տարի մասնկացում է 20 երգիչ։ Ի թիվս նրանց, այս տարի «Եվրատեսիլի» ուղեգրի համար կպայքարի նաեւ Արսեն Գրիգորյանը (Կամիլ), որը հանդես է գալիս հումորային կերպարով։

Նա իսպանալեզու երգ է ներկայացրել, որի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է։ Վերջինս իր Instagram-ում անդրադարձել է մրցույթին՝ կոչ անելով սատարել Կամիլին, քանի որ, ըստ նրա, «Եվրատեսիլում» դժվար է հաղթել առանց հումորի.

«Իմ շատ մտերիմ, տգեղ ընկերուհին պատրաստվում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»։ Սատարում ենք քեզ, սիրելիս։ Առանց հումորի այդ մրցույթում հաղթելը դժվար է»։

Նշենք, որ Կամիլն արդեն հասցրել է գրավել արտասահմանյան մամուլի ուշադրությունը։ Մասնավորապես, եվրատեսիլյան հայտնի՝ WiwiBloggs կայքը հոդված է գրել նրա մասին.

«Մենք արդեն սիրահարված ենք Կամիլի անհատականությանը, եւ եթե ստացվի այնպես, որ նա հաղթի, անհամբերությամբ կհետեւենք, որպեսզի նա փայլի նաեւ Լիսաբոնում: Նա հաստատ լավ ընտրություն կլինի Հայաստանի համար, եւ Հայաստանն առաջին անգամ մրցույթին կներկայանա ոչ թե անգլերեն կամ հայերեն, այլ իսպաներեն երգով»։



© NEWS.am STYLE