Օլգա Բուզովան շարունակում է Թաիլանդից գայթակղիչ լուսանկարներ հրապարակել

16:02   22 հունվարի, 2018

Օլգա Բուզովան շարունակում է զվարճանալ Թաիլանդում։ Հանրահայտ հեռուստահաղորդավարուհին իր Instagram-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որտեղ նա լողազգեստով է, ու նաեւ տեսագրություն, որտեղ երևում է, որ Օլյան լիաթոք հանգստանում է։

Լուսանկարների վերաբերյալ հեռուստաաստղի մեկնաբանություններից կարելի է հասկանալ, որ Բուզովան պատրաստում է ֆոտոշարք՝ Թաիլանդի տեսարժան վայրերի ֆոնին։

Публикация от Ольга Бузова (@buzova86)

Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարձել այն պլաստիկ վիրահատությունների մասին, որոնց ենթարկվել էր Բուզովան։ Կոսմետոլոգ ու հոգեբան Տատյանա Այուպովան, որը հաճախ է մասնակցում զանազան հեռուստահաղորդումների նկարահանումներին ու շատ ժամանակ է անցկացնում «Дом 2» հեռուստանախագծի հարթակում, վերլուծել էր Բուզովայի արտաքինը։

«Մենք հաճախ ենք շփվում նկարահանումների ժամանակ։ Օլգա Բուզովան շատ դրական անձնավորություն է։ Բացի դրանից, որպես պրոֆեսիոնալ կոսմետոլոգի՝ ինձ շատ ուրախացնում է նրա արտաքինում կատարված փոփոխությունները։ Ես առանց դժվարության հասկացել եմ, թե հատկապես ինչ պրոցեդուրաներ է կատարել Բուզովան, որպեսզի ստանա ներկայիս արտաքինը։ Նա ենթարկվել է քթի պլաստիկ վիրահատության, մեծացրել է շրթերը, ձևափոխել՝ քթի հետնապատը, այսինքն՝ փորձել է ուղղել քիթը, բոտոքս է ներարկել շրթերի մեջ, մեծացրել այտոսկրերը հատուկ գիալուրոնաթթվով»,- մեջբերում է մասնագետին proГород-ը։

 



© NEWS.am STYLE