«Դեպի Եվրատեսիլ». ովքե՞ր են առաջատարները YouTube-ում

20:35   22 հունվարի, 2018

Փետրվարին մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի երկրորդ եթերաշրջանը, որին մասնակցում է 20 արտիստ։ Այս տարի մրցույթի մասնակիցները ներկայացել են այն երգով, որը պատրաստվում են հնչեցնել «Եվրատեսիլի» բեմում։ Այսինքն՝ հանդիսատեսը ոչ միայն արտիստին է ընտրում, այլեւ՝ երգը։

Մինչ նախագծի մեկնարկը, մի շարք կայքերում առցանց քվեարկություն է սկսվել, որի նախնական արդյունքներով առաջատարի դիրքում են Թամար Կապրելյանը, Սեւակ Խանաղյանը եւ Կամիլը։

Մենք որոշեցինք հետեւել նաեւ, թե արտիստների երգերն ինչ արձագանք են ստանում YouTube-ում եւ որքան դիտումներ են հավաքել հրապարակման օրվանից ի վեր։

Ըստ այդմ՝ այս պահի դրությամբ ամենաշատ դիտումներն ունի Թամար Կապրելյանի «Արի, արի» երգը՝ 236 հազարից ավելի։

164 հազար դիտումով երկրորդ տեղում է Հասմիկ Շիրոյանն իր You & I երգով։

Դիտումների շատ չնչին տարբերությամբ երրորդ տեղը կիսում են Սեւակ Խանաղյանը («Քամի») եւ Կամիլը (Puerto Rico)։



© NEWS.am STYLE