2018-ի առաջին թրենդը. «մանկական» մազափունջ

18:32   22 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել 2018 թվականի գլխավոր թրենդները նորաձեւության մեջ։ Արդեն ներկայացրել ենք, թե հագուստի որ տարրերն են արդիական այս սեզոնին։ Եվ հիմա զգեստապահարանից անցնում ենք վարսահարդարմանը։

Այս սեզոնի սուպերնորաձեւ սանրվածքը, այսպես ասած, «մանկական» մազափունջն է։

Մազափնջի այս տեսակը տարբերվում է ճակատային մյուս մազափնջերից իր կտրուկությամբ եւ կարճությամբ։ Այն գրեթե անհնար է փոփոխել վարսերը կտրելուց հետո՝ ոչ կարելի է հետ տանել, ոչ՝ կողք, այդ իսկ պատճառով նման սանրվածք ընտրելիս պետք է զգույշ լինել։

Այն քմահաճ է, եւ ոչ բոլորին է սազում։ Ուստի ուսումնասիրեք ձեր դիմագծերը՝ նախքան «մանկական» մազափունջ կտրելը ;)



© NEWS.am STYLE