Գոհար Ավետիսյանը ցույց է տվել իր շանը (ֆոտո)

19:36   22 հունվարի, 2018

Տանզանիայում ամուսնու հետ հանգիստն անցկացնելուց հետո Գոհար Ավետիսյանը վերադարձել է Մոսկվա՝ իր բնականոն աշխատանքին։ Եվ հիմա հայտնի դիմահարդարն իր Instagram-ում մի լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել իր շանը.

«Ինչու՞ է Մոնիկան իրականում այդքան գեղեցիկ, իսկ լուսանկարներում այդքան սարսափելի, իսկ ես՝ հակառակը»,- լուսանկարին կից գրել է Գոհարը։

Հիշեցնենք, որ վերջերս Instagram-ի իր էջում Գոհար Ավետիսյանը պարբերաբար հոլովակներ ու լուսանկարներ էր հրապարակում ծովափնյա հանգստից: Նա երկրպագուներին զարմացրել էր լողազգեստով զվարճալի պարով.

«Երբ քեզ թվում է, թե դու պարում ես՝ ինչպես Բեյոնսեն, բայց հետո, տեսնելով հոլովակը, հասկանում, որ պարում ես ռնգեղջյուրի նման»,- մեկնաբանել էր հոլովակը Գոհարը:



© NEWS.am STYLE