Սեքսուալ գրավչության նշաններ

23:10   26 հունվարի, 2018

Ինքնաներկայացում 

Արտաքին տպավորությունը, որի վրա մենք հույս ենք դնում, տղամարդիկ լիովին այլ կերպ են ընկալում: Ինչ-որ մեկին թվում է, թե անհրաժեշտ է երկար ոտքերով շիկահեր լինել, ինչ-որ մեկը թաքցնում է կազմվածքի թերությունները եւ կնճիռները, ինչ-որ մեկը նիհարում է եւ աշխատում զգեստապահարանի վրա: Դա արդյունք չի տա, եթե դուք ինքներդ դրան չեք հավատում: Մենք   իդեալական կերպար ենք փնտրում ինքներս մեզ մատուցելու փոխարեն:  Յուրաքանչյուր կին գիտե եւ իր թերությունները, եւ արժանիքները, բայց ձգտում է թաքցնել առաջինները եւ մոռանում է երկրորդների մասին: Տղամարդիկ հենց նրբորեն զգում են, թե երբ է կինն իրեն անհարմար զգում, փոխարենը սուր կերպով արձագանքում են, եթե   կինը հիանում է իր ոտքերով, ժպիտով եւ նոր զգեստով:  

Հետազոտություններ. Ֆրանսիական լողափներում հարցումը ցույց է տվել, որ տղամարդիկ դաջվածքներով աղջիկներին սեքսի համար ավելի մատչելի են համարում, բայց պակաս համապատասխան լուրջ հարաբերության համար: 

Շփում

Սա հենց այն գրավչությունը եւ հմայքն է, որոնք իրենց գործն անում են, երբ այլեւս ցույց տալու ոչինչ չկա: Այստեղ յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերն ունի` հայացքներ, ծիծաղ, հումոր, խառնվածք, լսելու, հաճոյախոսություններ անելու կամ իր ամաչկոտությամբ գրավելու կարողություն:   Ուրիշների մեթոդներով գործելու փորձերը` չափազանց ակտիվ լինելը կամ սեփական զվարթությունը զսպելը հարմար են միայն ծանոթանալու համար եւ կտան վայրկենական, բայց ոչ երկարատեւ արդյունք: Նման մեթոդները ոչ մի կապ չունեն իսկական սեքսուալության հետ: 

Հետազոտություններ. Ֆիննական Տուրկու համալսարանի պրոֆեսոր Մարկուս Ռենտալան տղամարդկանց ցուց է տվել կանանց   52 լուսանկար, որոնց այնպիսի հորմոն էր ներարկվել, որն արտազատվում է սթրեսի ընթացքում: Տղամարդիկ ընտրել են նրանց, ում մոտ հորմոնի մակարդակն ավելի ցածր էր: 

Ակտիվություն 

Մեզ խորհուրդ են տալիս տեղում չնստել` սպասելով երջանկությանը, բայց թե դա ինչ է նշանակում` ստիպված ենք լինում փորձով հասկանալ: Իհարկե սպիտակ ձիով արքայազնին հանդիպելու համար անհրաժեշտ է գոնե դուրս գալ տնից, բայց կարելի է անցնել քաղաքի բոլոր հաստատություններով եւ այդպես էլ չհանդիպել սեփական երազանքին: 

Հարցն այն է, որ տղամարդկանց գրավում է կյանքի եւ տպավորությունների իսկական ծարավը, ոչ թե ինչ-որ մեկին ցանցը գցելու մտածված քաղաքականությունը:  Բարի վաճառասեղանի մոտ մի բաժակ գինով տխուր աղջիկը կհետաքրքրի ընդամենը լովելասին կամ մանիպուլյատորին: Կենդանի տղամարդուն կենդանի, թախծից չմեռնող, այլ ուրախանալ, երազել եւ գործել կարողացող կին է անհրաժեշտ: 

Հետազոտություններ. Ամերիկացի Բլեյք Իսթմանը, որը մարմնի լեզվի ուսումնասիրության մասնագետ է, պնդում է, որ ռեստորանը հանդիպման լավագույն վայրը չէ: Զուգընկերոջ ընտրությունը տեղի է ունենում ենթագիտակցաբար, այդ պատճառով գնահատելու համար անհրաժեշտ է տեսնել, թե զուգընկերն ինչպես է շարժվում եւ ժեստեր անում: Սեղանի մոտ նստելն այնքան էլ չի տրամադրում դրան: 

Զգայականություն

Մարդկանց գրավելու թեմայով խորհուրդները հիմնականում ուղղված են զուգընկերոջը դուր գալուն, մինչդեռ ավելի շատ հաջողություն են ունենում նրանք, ովքեր չեն ամաչում խոսել իրենց ցանկությունների մասին: Դա չի նշանակում, թե   առաջին ժամադրությանը կինը կպատմի անկողնում իր ցանկությունների մասին, բայց կարելի է լիցքաթափվել նրա ներկայությամբ, ցույց տալ սեփական թուլությունները եւ նրան հանձնել նախաձեռնությունը:  Տղամարդկանց դուր է գալիս իրենց լավ սիրեկան զգալ, բայց հաճախ չեն հասկանում, թե իրենցից ճշգրիտ ինչ են ուզում կանայք: 

Հետազոտություններ. Կանանց միայն 28 տոկոսն է սիրահարվում առաջին հանդիպմանը, տղամարդկանց շրջանում նման ռոմանտիկների թիվը գրեթե 50 տոկոս է:

Կանացիություն 

Բավականին բարդ է սովորել զգալ սեփական կանացի էությունը: Վառ հագնվել, չվախենալ խախտել կանոնները, չափազանց գեղեցիկ երեւալ, առանձնանալ, ուշադրություն գրավել, դա նշանակում է գնահատել ինքն իրեն զարդարելու ձգտումը եւ ուրախանալ դրանով: 

Իր կանացիությունը ժխտող աղջիկը կարող է տղամարդու ընկերը դառնալ: Գուցե նաեւ` սեքսուալ զուգընկերը, բայց ոչ հետաքրքրության առարկա:  Երբ կյանքում տղամարդ կա, որին ուզում ես դուր գալ, այդ ցանկությունները ակտիվանում են, բայց լավ է, երբ դրանք այլ ժամանակ էլ հետին պլան չեն մղվում: Չէ որ սեքսուալ գրավչության համար անհրաժեշտ է ինքն իրեն դուր գալ: Բարձրակրունկներ, զուգագուլպաներ, կիսաշրջազգեստներ, զգեստներ. նման բաները միայն տոնական առիթների համար չեն:

Հետազոտություններ.  օվուլյացիայի ժամանակահատվածում կանայք կարմիր եւ վարդագույն իրեր կրելու ցանկություն են ունենում:

Աղբյուր՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE