Ինչի մասին է պատմում կնոջ կոշիկը

13:13   24 հունվարի, 2018

Մարզական մոդելներ

Նման կոշիկ են նախընտրում շփվող, բաց եւ անկախ կանայք: Նրանք սիրում են ճանապարհորդել եւ նոր ընկերներ ձեռք բերել: Բայց ամենօրյա կյանքում զիջումներ չեն անում, ծանր են տանում փոփոխությունները: Իրենց առաջ խնդիր դնելով` նրանք վստահաբար առաջ են շարժվում: Աշխատանքում նրանք գաղափարների ճանաչված գեներատորներ են:

Տղամարդկային ոճ

Բանակային տեսակի կիսաճտքակոշիկները՝ կլոր կամ քառակուսի ցածր կրունկով, մատնում են փառասիրությունը եւ ինքնավստահությունը: Այդ կանայք ինքնամփոփ են, եսակենտրոն եւ պեդանտ: Միշտ հասնում են իրենց ուզածին: Աշխատամոլներ են: Նրանց կարգախոսն է. «Ուզում ես լավ բան անել, ինքդ արա»:

Տանկետկաներ եւ պլատֆորմ

Ռոմանտիկ կանայք սիրում են այդ կոշիկը: Նրա հետ հեշտ է փոխզիջում գտնել ցանկացած հարցում: Ճիշտ է, երբեմն սիրում են հրահանգել: Գործնական են եւ ուղղամիտ: Սիրում են ուշադրության կենտրոնում լինել:

Բալետի մաշիկներ

Պաշտպանելու ցանկություն. ահա թե տղամարդկանց մեջ ինչ են առաջացնում բալետի մաշիկներով կանայք: Նրանք ընկերասեր են, սիրում են երեխաներ եւ կենդանիների: Շփվող են, ուշադիր եւ մեծահոգի: Բայց նրանց հոգին փակ է օտարների առաջ: 

Առանց կապերի կոշիկներ

Նրանց տիրուհիներին առանձնացնում է ստեղծագործականությունը եւ անկայունությունը: Նրանք զգայական են եւ ի վիճակի են ապրումնակցելու: Որպես կանոն, տարվում են պարերով, երաժշտությամբ, նկարչությամբ: Երազում են իդեալական սիրո մասին:

Բարակ երկար կրունկ

Նման բարակ կրունկներ նախընտրում են կանացի եւ ինքնավստահ կանայք, որոնք կյանքի վերաբերյալ ինքնատիպ հայացք ունեն: Նրանք ցանկանում են շրջապատից ավելի բարձր լինել: Բայց առանձնանում են նրբանկատությամբ եւ շրջահայացությամբ: Նրանց նշանաբանն է. «Ամեն ինչից անհրաժեշտ է միայն լավագույնն ընտրել»: Մի քիչ կամակոր են:

Մոկասիններ

Դրանց տիրուհիներն ամենալավ ընկերուհիներն ու սիրուհիներն են: Իրենց բնական են պահում: Հեշտորեն լուծում են ամենախճճված խնդիրները: Ինքնատիրապետումը եւ վերլուծական մտածողությունը նրանց օգնում են ամեն ինչում ճիշտ ընտրություն կատարել:

Առանց հետնամասի կոշիկներ

Այդ կանայք ամեն ինչում կարգ ու վերահսկողություն են սիրում: Շատ աշխատունակ եւ ճշտապահ են: Նրանց օտար է սենտիմենտալությունը, բայց տրամադրությունից կախված կարող են սիրախաղ անել: Միշտ պատրաստ են ստանձնել ուրիշի պատասխանատվությունը: 

Բարձր երկարաճիտ կոշիկներ

Կանանց արտաքին պատերազմականության հետեւում թաքնված է ամաչկոտ, բարդույթավոր էություն, որի ներսում գաղտնի զգացմունքներ են փոթորկում: Նրանց համար նման երկարաճիտ կոշիկները միակ միջոց են իրենց նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու՝ թաքցնելով ցածր ինքնագնահատականը: 

Կիսաճտքավոր կոշիկներ

Նրանց տիրուհիները մտածում են ապագայի մասին եւ իրենց չեն ծանրաբեռնում անցյալով: Բայց նրանց բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծվում են: Նրանք միշտ լավ տրամադրություն ունեն: Կարճ սիրավեպերը գերադասում են կայուն հարաբերություններին: Երբեմն ագրեսիվություն են դրսեւորում:

Ոչ բարձր կրունկ

Նման կրունկների սիրահարները ցավոտ են ընդունում քննադատությունը, փոխարենը հաճախ անհաղթահարելի ցանկություն են ունենում ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնելու: Գործնական են, մի քիչ հավակնոտ: 

Աղբյուրը` Cosm



© NEWS.am STYLE