47-ամյա Նաոմի Քեմփբելը նոր ընտրյալ ունի

00:15   23 հունվարի, 2018

47-ամյա Նաոմի Քեմփբելն, ինչպես փաստում էին արևմտյան լրատվամիջոցները, 2017-ի ամռանը հանդիպում էր եգիպտացի մուլտիմիլիոնատեր Լուիս Կամիլերի հետ:

Սակայն նա այժմ խզել է կապերը Կամիլերիի հետ և նոր սիրավեպ է սկսել 35-ամյա ռեփեր Skepta-ի՝ Ջոզեֆ Ջունիոր Ադենուգայի հետ:

Զույգին արդեն իսկ երկու անգամ տեսել են Փարիզում կայացած ցուցադրության ժամանակ:

Մոդել Քեմփբելն ու երաժիշտ Skepta-ն ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերոջ կազմակերպած խնջույքի ժամանակ: Թե ինչքան ժամանակ է, ինչ նրանք հանդիպում են, հայտնի չէ:

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE