Մարգո Ռոբիի ամուսինն արգելում է նրան նկարահանվել Լեոնարդո Դի Կապրիոյի հետ

12:34   23 հունվարի, 2018

Այս տարվա կինոսեզոնը Մարգոյի համար խոստումնալից է լինելու: 27-ամյա գեղեցկուհին այս տարի առաջին անգամ կներկայացվի «Օսկար» մրցանակի, իսկ շուտով կսկսվեն Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմի նկարահանումները, որտեղ Ռոբին կխաղա գլխավոր դերում: Որոշ աղբյուրների տեղեկացմամբ՝ այդ ֆիլմում դերասանուհու խաղընկերն է լինելու Լեոնարդո Դի Կապրիոն, ում հետ Ռոբին նախկինում նկարահանվել է «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում: Հենց այդ ժամանակ էլ, ականատեսների հավաստիացմամբ, դերասանների միջև կայծ է առաջացել: Մինչ ֆիլմի նկարահանման հրապարակում աշխատանքային եռուզեռ էր, արևմտյան լրատվամիջոցները տեղեկություներ էին հրապարակում Մարգոյի և Դի Կապրիոյի հնարավոր սիրավեպի մասին: Սակայն հետո պարզվեց, որ Մարգոն բավականին երկար ժամանակ հանդիպում է պրոդյուսեր Թոմ Ակերլիի հետ: Սիրահարներն անգամ 2016 թվականի դեկտեմբերին գաղտնի ամուսնացան:

Վերջերս էլ մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում դերասանոհու հղիության մասին: Բայց ակնհյատ է, որ առաջնեկի ծնունդն առայժմ կինոաշխարհը նվաճելու հավակնություններ ունեցող շիկահերի ծրագրերում չի նախատեսվում: Փոխարենը նրա խաղացանկում մեկը մյուսից տպավորիչ դերեր են հայտնվում:

Տարանտինոյի հետ համագործակցությունը դերասանուհու կինոկարիերայում թերևս բեկումնային փուլ կդառնա՝ ավելի լուրջ հրավերներ ստանալու հնարավորություն ընձեռելով: Սակայն մերձավորների տեղեկացմամբ՝ դերասանուհու ամուսինը կտրականապես դեմ է, որպեսզի Մարգոն նկարահանվի Տարանտինոյի նախագծում: Նա կասկածում է, որ Դի Կապրիոյի հետ միևնույն նկարահանման հրապարակում երկրոդ անգամ հայտնվելը կարող է ճակատագրական դառնալ իր ընտանիքի համար, քանի որ, իր կարծիքով, Դի Կապրիոն վաղուց անտարբեր չէ կնոջ նկատմամբ:

Գաղտնիք չէ, որ Հոլիվուդի ամենանախանձելի փեսացուն նախընտրում է սիրահետել շիկահերներին: Իսկ Մարգոն այդ առումով համապատասխանում է նրա ճաշակին:

 

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE