Ջենիֆեր Լոպեսն ապշեցրել է երկրպագուներին կրքոտ տեսքով

11:05   23 հունվարի, 2018

Ջենիֆեր Լոպեսի ելույթները միշտ էլ բուռն հույզեր են առաջանում, քանի որ ամեն անգամ երգչուհին բեմ է ելնում նոր, տպավորիչ և կրքոտ կերպարներով: Նրա ընտրած հանդերձանքն էլ բավականին համարձակ է և յուրօրինակ:

Վերջերս էլ Լոս Անջելեսում կայացած Calibash 2018 համերգի ժամանակ 48-ամյա Ջեյ Լոն հանդիսատեսին ներկայացավ լատեքսից կարված կրքահարույց կարմիր և սև բոդիով, ցանցկեն զուգագուլպաներով և փայլփլուն բոտֆորտով՝ երկարաճիտ կոշիկներով:

Հագուստն ընդգծում էր 50 տարեկանի շեմին մոտեցող երգչուհու սլացիկ կառուցվածքը, որը հիացմունքի և նախանձի առարկա է շատերի համար: Իսկ աշխույժ կատարումն ավելի ոգեշնչեց համերգի հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ և դրական լիցքեր պարգևելով:

Երկրպագուների և հանդիսատեսի կողքին համերգասրահից երգչուհուն էր հետևում նաև Ալեքս Ռոդրիգեսը՝ երգչուհու ընտրյալը, որի հետ մոտակա ամուսնության մասին լուրերը պարբերաբար շրջանառվում են մամուլում:

Ռոդրիգեսի հետ Ջենիֆերը սկսեց հանդիպել նախկին ընկերոջ՝ ռեփ երգիչ Դրեյքի հեռանալուց հետո, ում հետ երգչուհին սկսել էր հանդիպել 2016 թվականի վերջին: Նրանց հարաբերությունները կարճատև էին, ընդամենը երկու ամիս ձգվեցին: 2017 թվականի սկզբին նրանք այլևս միասին չէին: Բաժանման պատճառների մասին երգիչներն այդպես էլ որևէ մեկնաբանություն չտվեցին: Մերձավորների պնդմամբ՝ երգիչը այդպես էլ չէր համակերպվել նախկին ընկերուհուն՝ Ռիհանային կորցնելու հետ և փորձում էր վերադարձնել նրան:

Դրեյկից բաժանվելուց հետո Ջենիֆերը այնքան էլ երկար չտխրեց: Արդեն 2017թ. մարտին սկսեցին խոսել Ալեքս Ռոդրիգեսի հետ նրա սիրավեպի մասին: Մի քանի ամիս անց արդեն ակնհայտ էր, որ երգչուհու և մարզիկի միջև հարաբերություններն իսկապես լուրջ են:

Իսկ, ահա, Դրեյկին այդպես էլ չհաջողվեց կարգավորել անձնական կյանքը: Մեկ տարվա ընթացքոմ նա շատերի հետ փորձեց հեռանկարային հարաբերություններ սկսել՝ հանդիպելով մի շարք մոդելների հետ, սիրահետելով անգամ Նիկի Մինաժին և մտերիմ ընկերոջ նախկին ընկերհու՝ Բելլա Հադիդին: Սակայն ապարդյուն:

Իր նոր Diplomatic Immunity երգում ռեփերը խոստովանել է, որ այդպես էլ չի կարողանում մոռանալ Ջենիֆերին՝ հիշատակելով նրա անունը և նշելով, որ 2007 թվականին նա կորցրեց իր մուսային, իսկ 2017-ին՝ Ջենիֆերին:

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE