Փերիս Հիլթոնը 10 հազար դոլար է առաջարկել առեւանգված շան համար

12:04   23 հունվարի, 2018

Փերիս Հիլթոնը շուտով կամուսնանա իր բոյֆրենդ Քրիս Զիլկի հետ, բայց Հիլթոն կայսրության ժառանգորդուհին հարսանեկան արարողությանը պատրաստվելուց բացի, չի դադարում հոգ տանել կենդանիների մասին։ 36-ամյա Փերիսը 35 շուն ունի, դրա համար էլ զարմանալի չէ նրա արձագանքը ընկերուհու շան գողությանը։

Հեռուստաաստղի Instagram-ում հայտնվել է պաստառ, որի մեկնաբանություններում Փերիսն իր միլիոնավոր բաժանորդներին բացատրում է, թե ինչ է պատահել՝ ցույց տալով տեսահսկման սարքի կադրերը։

«Ընկերուհուս շանը գողացել են հենց նրա տան բակից։ Ես հրապարակում եմ կադրեր տեսագրությունից, որտեղ երևում է, թե ինչպես է ինչ-որ կին գողանում շանը։ Խնդրում եմ, օգնեք գտնել նրան։ Ընկերուհիս պարզապես ուզում է, որ իր փոքրիկը վերադառնա։ Ես տեղեկության դիմաց 10 000 դոլար կվճարեմ ու հարցեր չեմ տա»․- մակագրել է պաստառը Հիլթոնը։

 



© NEWS.am STYLE