Ալեքսիս Օհանյանի «լուրջ» խոսակցությունը դստեր հետ (տեսանյութ)

13:32   23 հունվարի, 2018

Այն, որ Ալեքսիս Օհանյանը հումորի հարցում որևէ խնդիր չունի, պարզ էր այն պահից, երբ Reddit-ի հիմնադիրը գրանցվեց Instagram-ում։

Ալեքսիսը հերթական հրապարակումն է արել սոցցանցում՝ «շատ լուրջ» խոսակցություն վարելով դստեր՝ Օլիմպիայի հետ։

«Փորձում եմ լուրջ խոսակցություն վարել Օլիմպիա Օհանյանի հետ հարկային բարեփոխման թեմայով, բայց դա նրան, կարծես, առանձնապես չի հետաքրքրում»,- մակագրել է տեսահոլովակը Ալեքսիսը։

Մինչ Ալեքսիսը խոսում էր, Օլիմպիան անընդհատ ձեռքով հոր դեմքն էր շոշափում, իսկ հայրը հայտարարում է, որ դուստրն արհամարհում է իր ասածները։  



© NEWS.am STYLE