Գարիկ Մարտիրոսյանի թիմը հաղթել է КВН անդամների միջեւ անցկացված «Ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ» առաջնությունում

14:37   23 հունվարի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի թիմը հաղթել է КВН անդամների միջեւ անցկացված «Ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ» առաջնությունում: Այս մասին հայտնի շոումենն ինքն է հայտնել իր Instagram-ում՝ հրապարակելով հետեւյալ լուսանկարը.

«Լուսանկարը վատորակ է լուսավորության ռեժիմի պատճառով՝ այդ երեկո հունվարյան Սոչիում հին Նոր տարվա օրն անցկացվում էր «Ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ» առաջնությունը КВН մասնակիցների միջեւ։ Լուսանկարում մեր փայլուն թիմի կազմն է՝ ես, Դիման, Դեմիսը, Տիմուրը, Ժաննան ու Վիտալին։ Ի դեպ, Տիմուր Արիստանբաեւը ճանաչվել է լավագույն գիտակ, իսկ մեր թիմը՝ առաջնության հաղթող։

«Ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ» խաղերը Սոչիում վարում էր նշանավոր գիտակ ու բելառուսական «Ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ» ակումբի փայլուն հաղորդավար Ալես Մուխինը։ Եվ այսպես, եզրափակիչում ՝ 5։5 հաշվի ժամանակ, մեր թիմը պատասխանել է Ալեսի վերջին ու վճռորոշ հարցին (ի դեպ, Ժաննան, որը եզրափակիչում փոխարինել էր Սերգեյ Կաշնիկովին, ճիշտ պատասխան է տվել)։ Ինձ շատ հետաքրքիր է՝ դուք այդ հարցին կկարողանա՞ք պատասխանել։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարց (այստեղ հնչում է կոչնազանգը ու դահլիճում լարված լռություն է սկսվում )՝ ինժեներներն այս հարցին միանշանակ չեն պատասխանում, նրանք պարզապես վստահեցնում են, որ այս առարկան կրկնակի մեծ է, քան պետք է։ Ի՞նչ է սեւ արկղում։ Րոպեն սկսվեց։ Սպասում եմ Ձեր տարբերակներին»,- գրել է Գարիկը։

 



© NEWS.am STYLE