Մհերի ռոմանտիկ պարը կնոջ հետ Եգիպտոսում (տեսանյութ)

12:49   23 հունվարի, 2018

Մինչ համացանցը մեղադրում է Մհերին եվրատեսիլյան երգը կրկնօրինակելու մեջ, վերջինս կնոջ հետ հանգստանում է Եգիպտոսում:

Երգիչն իր Instagram-ում նոր լուսանկարներ եւ հոլովակներ է հրապարակել, որոնք արվել են Շարմ Էլ Շեյխում: Դրանցից մեկում նա եւ կինը սիրառատ պար են ցուցադրում:

Հիշեցնենք, որ Մհերն այս տարի մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Նրա ներկայացրած երգը, սակայն, սկանդալի պատճառ է դարձել: Համացանցի օգտատերերը նկատել են, որ այն չափից շատ նման է աշխարհահռչակ Queen խմբի Who Wants To Live Forever երգին (հատկապես՝ կրկներգը): 

Ի դեպ, Մհերի երգի անունը Forever է: Եվ նմանություն կա ոչ միայն մեղեդիների միջեւ, այլեւ երգի բառերի:



© NEWS.am STYLE