Քոլին Ֆյորտը կխաղա Վուդի Ալենի նոր ֆիլմում

16:52   30 ապրիլի, 2013

Ռեժիսոր Վուդի Ալենը դերասան Քոլին Ֆյորտին իր հաջորդ ֆիլմում գլխավոր դեր է առաջարկել:

Ըստ The Hollywood Reporter-ի, ժապավենի կանացի գլխավոր դերին հավակնում է Էմմա Սթոունը, ով հայտնի է «Թեթեւ վարքի գերազանցիկ», «Սպասուհի», «Նոր սարդ-մարդը» ֆիլմերից: Դեռեւս անվանում չունեցող ժապավենի սյուժեի մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է, որ նկարահանումներն անցկացվելու են Ֆրանսիայի հարավում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հունական որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ֆիլմի նկարահանումներն անցկացվելու են Հունաստանում եւ Ալենի թիմի մի մասն արդեն ժամանել է: Այս տեղեկատվությունը պաշտոնապես այդպես էլ չէր հաստատվել:



© NEWS.am STYLE