Փոխնակ մայրը նույնասեռական զույգի համար դուստր է լույս աշխարհ բերել, բայց հրաժարվել է գումարից

17:39   23 հունվարի, 2018

30-ամյա Բեթի Հարիսն արդեն վեց զույգի է երջանկացրել՝ օգնելով նրանց ունենալ երեխաներ, սակայն փոխնակ մոր վերջին ծննդաբերությունը զարմացրեց շատերին:

Բեթին օրերս նույնասեռական մի զույգի համար լույս աշխարհ բերեց փոքրիկ աղջնակի, սակայն կինը վերջին անգամ համբուրեց փոքրիկին ու փոխանցեց հայրիկներին՝ առանց որեւէ գումար վերցնելու:

«Ես շատ եմ սիրել այս փոքրիկին, թեպետ ամեն ինչ արել եմ նրա հետ չկապվելու համար, քանի որ, չնայած ես եմ նրան ծնունդ տվել, նրա իսկական ծնողները ուրիշ են: Բացի այդ՝ ես տեսա, թե ինչպես նրա ծնողներն ուրախությունից արտասվեցին նրան տեսնելիս... Այն բոլոր երեխաները, որոնց ես ծնունդ եմ տվել, ինձ համար թանկ են ու հատուկ, բայց այս փոքրիկ աղջկա հետ առանձնահատուկ եմ կապվել, հատկապես, երբ տեսա, թե ինչ մեծ նշանակություն ունեցավ նրա ծնունդը այդ զույգի համար»,-նշել է նա:

Ի դեպ, 2012 թ-ին Բեթին մի զույգի համար եւս դուստր էր լույս աշխարհ բերել: Նա նշում է, որ պատրաստ է այդ զույգի համար եւս մեկ երեխա կրել, այս անգամ՝ անվճար:

«Նրանք այնքան լավ ծնողներ են, որ կարծում եմ՝ արժանի են եւս մեկ երեխայի դաստիարակել»,-ասում է փոխնակ մայրը:

Ինչ վերաբերում է իր սեփական երեխաներին՝ Բեթին առայժմ մեծացնում է իր միակ որդուն՝ 7-ամյա Լեւիին:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE