Փարիզի Նորաձևության շաբաթ. Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Chanel-ի շքեղ ցուցադրության պոդիումին

19:35   23 հունվարի, 2018

Նորաձևության շաբաթը վերջապես դառնում է Նորաձևության շաբաթ, երբ գործի է անցնում Chanel-ը ու դրա հավերժ արդի նյութը՝ թվիդը, որն ամեն անգամ, կարծես, նորովի է մատուցվում՝ տարիների ընթացքում չհնանալով։

Կառլ Լագերֆելդը Փարիզում ներկայացրել է Chanel-ի գարուն/ամառ  հավաքածուն, իսկ պոդիումով քայլել է վարպետի մուսան՝ Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստր Քայա Գերբերը։

Քայան եզրափակել է ցուցադրությունը «հարսնացուի» անսամբլով:

Բացի նրանից, պոդիումին քայլել է նաեւ Լագերֆելդի սանիկը՝ Հադսոն Կրոենիգը։

Ճիշտ է, դա պոդիում անվանել էլ չես կարող, քանի որ, ինչպես միշտ, Chanel-ը շատ յուրօրինակ վայր էր ընտրել ցուցադրության համար։ Ցուցադրությունն անցել է Մեծ պալատում՝ ճարտարապետական վեհաշուք կառույց, որը Ելիսեյան դաշտերի ձախ կողմում է գտնվում և հիմա մշակութային կենտրոնի դեր է կատարում։

Chanel-ի գարուն/ամառ 2018  սեզոնի հավաքածուն տեսնելու էին եկել Ռիտա Օրան, Սաշա Լուսը, Անա Ժիրարդոն եւ այլք։

Աղբյուրը՝ VogueSpletnik

Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE