Նշաններ, որոնք մատնում են միայնակ կնոջը

22:19   24 հունվարի, 2018

Միայնակ աղջիկները հեշտությամբ են սիրահարվում եւ ուժգին սիրում

Զգալով ամբողջական ինքնուրույնությունը՝ կարելի է սովորել առանց հետ նայելու տրվել, այլ ոչ թե հուսահատ կառչել պատահական տղամարդկանցից:

Միայնակ աղջիկները բարեհամբույր են

Նրանք սովորաբար մեծ թվով բարեկամ-ծանոթ-երկրպագուներ են ունենում: Ահա այսպիսի պարադոքս. միայն միայնությամբ հիվանդները կարող են սկսել միայնությունից փրկել ուրիշներին:

Միայնակ աղջիկները սիրում են երկար եւ արագ քայլել

Ձեռքերը գրպանն են դնում: Մտապահում են զգացողությունը: Այնպիսի տեսք են  ընդունում, կարծես շտապում են: Շուկաներում տատիկներից խնձոր են գնում, որպեսզի հետո չիմանան՝ ինչ անեն այդ ամենը:

Միայնակ աղջիկները հետաքրքրությամբ դիտում են անցորդներին

Լսում են նրանց զրույցը: Հաճույքով են հիշում մանկությունը: Անընդհատ ամբոխի մեջ ինչ-որ մեկին են փնտրում:

Միայնակ աղջիկները երազում են ճամփորդելու մասին

Միայն ոչ հարմարավետ, ոչ շատ մոտ, ոչ ծրագրված:

Միայնակ աղջիկները ցրված են

Կորցնում են անձրեւանոցը: Շատ են ծխում: Հեշտությամբ են խոսում մահվան մասին: Տագնապով եւ ծանր են նայում: Շփոթում են երթուղայինների, հեռախոսների, անձնագրի համարները:

Միայնակ աղջիկներն առանձնանում են ամբոխից

Անհատականությունն ինքն իր հետ մարդու երկարատեւ եւ ուշադիր շփման արդյունք է: Ուրիշների ընկերակցությամբ գտնվող մարդիկ արագորեն անտանելի են դառնում՝ միանման սմարթֆոններով եւ մակաբույծ-բառերով:

Միայնակ աղջիկները սիրում են նվերներ գնել

Նվերներ ընտրել: Գեղեցիկ ոսկե ժապավեններ կապել: Բացիկներ մակագրել: Սպասել Սուրբ Ծննդյանը: Քանի որ Սուրբ Ծնունդն ամեն ինչ փոխելու եւս մեկ հնարավորություն է:

 

Աղբյուրը՝ Womahit.ru



© NEWS.am STYLE