Հինգ պարզ խորհուրդ, թե ինչպես արագ կարգի բերել նյարդային համակարգը

19:10   25 հունվարի, 2018

1. Սովորիր հասկանալ հույզերդ

Անհանգստության նվազեցման առաջին քայլը գիտակցելն է, թե երբ ես սկսում անհանգստանալ: Հետազոտությունների համաձայն՝ մարդիկ անհամեմատ ավելի արագ են հանգստանում, երբ զգում են, թե երբ է սկսվում անհանգստության նոպան, չեն տրվում դրա ազդեցությանը եւ ջանում են պայքարել դրա դեմ: Ուղեղն անցնում է ռացիոնալ մտածողության եւ ապրումների ալիքը նահանջում է: 

2. Խորը շունչ քաշիր (ցանկալի է` մի քանի անգամ)

Քթով դանդաղ շնչելով` դու նվազեցնում ես սթրեսին քո օրգանիզմի հակազդեցությունը: Այո, այդ խորհուրդն ամենաինքնատիպը չէ, բայց դա չի նշանակում, թե չի ազդում: Երբ սկսում ես նյարդայնանալ, քո շնչառությունը եւ զարկերակը հաճախանում են: Եթե սկսես խորը շնչել, օրգանիզմին նշան կտաս, որ լիցքաթափված ես, եւ այն կհանգստանա: Այսպիսի գիտական կախարդանք: 

3. Մտածիր ներկայի մասին

Եթե զգում ես, որ մտքերդ թռչում են դեպի ապագա, դա նյարդային վիճակի է հանգեցնում, անմիջապես ջանա վերադառնալ ներկա: Հենց այստեղ եւ հիմա դու ոչ մի խնդիր չունես: Քո մտքերը կարող են վտանգի զգացում ստեղծել: Դրանք կայունացնելով` դու նյարդային համակարգդ վերադարձնում ես նորմալ վիճակի:

4. Ուշադրություն դարձրու միայն նրան, ինչը կարող ես վերահսկել 

Ցանկացած իրավիճակում քո ուղեղը վերահսկողության է ձգտում: Վերահսկողության նույնիսկ պատրանքային զգացումը նվազեցնում է անհանգստությունը, տագնապը եւ նույնիսկ ցավը: Այդ պատճառով հակառակ արձագանքից խուսափելու համար քեզ անհրաժեշտ է կենտրոնանալ միայն այն պահերի վրա, որոնք դու կարող ես վերահսկել: Ոչ մի դեպքում չի կարելի մոդելավորել վատագույն տարբերակները եւ այլն: 

5. Որոշում կայացրու, նույնիսկ եթե չես ուզում անել դա

Նույնիսկ ամենաաննշան որոշումը կայացնելը քո ուղեղը վերաուղղորդում է ռացիոնալի ոլորտ: Որպես հետեւանք, այն դադարում է տեղի տալ հույզերին: Բացի այդ, որոշում ընդունելուց հետո բարձրանում է քո տրամադրությունը եւ ինքնագնահատականը, ինչը եւս շատ կարեւոր է: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE