Ամուսինների տարիքների իդեալական տարբերությունը

22:10   27 հունվարի, 2018

ԱՄՆ-ի գիտնականները սոցհարցում են անցկացրել եւ պարզել են, թե ինչ տարիքային տարբերություն պետք է լինի ամուսնական զույգի միջեւ, որպեսզի հարաբերություններն իդեալականորեն «հարթվեն»: 

Վատագույն տարբերակ

Ամենից «ոչ իդեալական» հարաբերություններն այն դեպքում են, երբ տարիքայի տարբերությունը 20 եւ ավելի տարի է: Շատ հաճախ նման զույգերն ամուսնալուծվում են, որովհետեւ նման մեծ «անջրպետի» պատճառով ամուսինները տարբեր հետաքրքրություններ են ունենում: Կինը կցանկանար լողափ գնալ, իսկ տղամարդու վիագրան է վերջացել, օրինակ: 

Ավելի հեշտ չէ նաեւ այն զույգերի համար, որոնց տարիքային տարբերությունը + /- 10 տարի է կազմում: Պատմությունը նույնն է` տարբեր ճաշակներ, հետաքրքրություններ:

Լավագույն տարբերակ

Էմորիից գիտնականները փորձարկման 3 հազար մասնակցի պատասխանների հիման վրա վիճակագրություն են կազմել.

Նրանք, ում տարիքային «անջրպետը» 5 տարի է, 18 տոկոսով ավելի հազվադեպ են բաժանվում:

Իսկ ամենաիդեալական տարբերակը` ամուսնալուծությունների նվազագույն քանակությամբ, այն է, երբ ամուսնու եւ կնոջ միջեւ տարբերությունն ընդամենը 1 տարի է:

Մեդալի եւս մեկ կողմը

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ հարաբերությունների վրա ազդում է ամուսինների կրթությունը: Եթե ինչ-որ մեկն ավելի «խելացի» է, ամուսնալուծության ռիսկն ավելանում է մինչեւ 43 տոկոս: Բայց եթե ընտանիքում երեխաներ են հայտնվում, ամուսնական կապերը խզելուց հրաժարվելու ցանկությունն աճում է մինչեւ 76 տոկոս: 
Այնպես որ, ամուսնացիր խելացի կնոջ հետ, որը տարիքով շատ փոքր չէ եւ անպայման նրա հետ երեխա ունեցիր:

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE