Լիլիթ Հովհաննիսյանը պատրաստվում է ներկայանալ նոր կատարմամբ

09:32   24 հունվարի, 2018

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շուտով իր երկրպագուներին կուրախացնի նոր կատարմամբ և տեսահոլովակով, ինչի մասին երգչուհին արդեն քանի օր է տեղեկացնում է Instagram-ի իր էջում՝ այնտեղ լուսանկարներ տեղադրելով: Լուսանկարներում հայկական էստրադայի աստղը թիթեռնիկի կերպարով է:

Նախորդ տարեվերջին երգչուհին հանդիսատեսին էր ներկայացել ղազախական սիրված երգերից մեկի Kua Bol-ի կատարմամբ՝ այդ ժողովրդի տարազով: Youtube-ում տեղադրված երգի տեսագրության մեկնաբանություններում Լիլիթի ղազախ երկրպագուները խոստովանել են, որ նա բավականին մաքուր է արտաբերում իրենց բառերը և հոգով է կատարում ստեղծագործությունը:  



© NEWS.am STYLE