Comedy woman-ի աստղ Նադեժդա Սիսոեւան ֆոտոշարքի է մասնակցել Hayk Avanesyan-ի նոր հավաքածուի զգեստներով

11:02   24 հունվարի, 2018
Comedy woman շոուի աստղ Նադեժդա Սիսոեւան մասնակցել է ֆոտոշարքի Hayk Avanesyan-ի նոր հավաքածուի զգեստներով։
Լուսանկարների հեղինակը Տինա Սոկոլովսկայան է։
Հայտնի հեռուստահաղորդավարուհին 2007-ին է Կրասնոյարսկից տեղափոխվել Մոսկվա ու դարձել TNT հեռուստաալիքի Comedy woman շոուի մասնակիցը։
Շոուի շրջանակում նրա նա կարծրատիպային հիմար շիկահեր Նադենկան է։ Նաեւ այդ նույն շոուի շրջանակում նա ելույթ էր ուենում «Սիրո սուպերմարկետ» խմբում՝ Մարիա Կրավչենկոյի ու Եկատերինա Բարանովայի հետ միասին։
2010-ին մասնակցել է «Նեզլոբին ու Գուդկով» շոուի նկարահանումներին, որը թողարկվել է MTV հեռուստաալիքով։ 2016-ից սկսած՝ «Նորաձեւ ոստիկանություն» հաղորդման հաղորդավարուհին է, որը հեռարձակվում է СТС Love հեռուստաալիքով։


© NEWS.am STYLE