Քիմ Քարդաշյանը թոփլես նկարահանվել է նոր՝ կրքոտ ֆոտոշարքում

10:03   24 հունվարի, 2018

Ըստ երևույթին, շուտով մենք Քիմ Քարդաշյանի կրքոտ ֆոտոշարքի ականատեսը կդառնանք։ Վաղուց նա մերկ ֆոտոշարքեր չէր հրապարակել և, ահա,  ի ուրախություն նրա երկրպագուների՝ շուտով կհրապարակվի նման  ֆոտոշարք։ Ճիշտ է՝ դեռ հայտնի չէ, թե ինչ պարբերականի համար, բայց նկարահանումներն արդեն իրականացվել են Մալիբուի լողափում, որտեղ 37-ամյա հայուհուն թոփլես բռնացրել են TMZ պապարացիները։

Քիմն ուրախ տրամադրություն ուներ օվկիանոսի ֆոնին նկարահանումների ժամանակ։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը օրերս երրորդ անգամ են ծնող դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը։ Մի քանի օր Քիմն ու Քանյեն չէին հայտնում աղջկա անունը։ Բայց ավելի ուշ 37-ամյա հայուհին իր կայքում հայտնել էր, որ աղջկան կոչել են Չիկագո։

 

 



© NEWS.am STYLE